ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նույն անզիջում թշնամությունն է, ուղղակի դիսկուրսն է փոխվել

Նույն անզիջում թշնամությունն է, ուղղակի դիսկուրսն է փոխվել
18.02.2025 | 17:07

9-11-րդ դարերում ներհայկական ատելությունն այնքան էր խորացել, որ երբ արաբ ամիրան առաջարկում էր քաղքեդոնական հայերին հակաքաղքեդոնական հայերի հետ սեղան նստել ու կենսական հարցեր միմյանց հետ լուծել, քաղքեդոնականներն ասեւմ էին, որ ավելի շուտ շների հետ սեղան կնստեն, քան՝ հակաքաղքեդոնականների հետ։

Մուսուլմանների մի հատվածն էլ հայեր էին, ու անգամ ամիրաներ ու սելջուկների սուլթաններ կային նրանց մեջ։

Անիում երեք կուսակցություններ կային՝ հայ բյուզանդամետ ու վրացամետ քաղքեդոնականներ և հակաքաղքեդոնականներ, որոնք միմյանց դեմ օտար ուժեր էին հրավիրում։

Նույնն այսօր է կատարվում՝ փոխադարձ անզիջում թշնամություն, ուղղակի դիսկուրսն է փոխվել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ